Սեքսիզմ է համարվում ցանկացած արտահայտություն (գործողություն, բառ, պատկեր կամ ժեստ), որի հիմքում այն գաղափարն է, թե որոշ անձինք, առավել հաճախ՝ կանայք, ավելի ցածրակարգ են իրենց սեռի պատճառով։
Սեքսիզմը վնասակար է։ Այն առաջացնում է անարժանության զգացում, հանգեցնում է ինքնագրաքննության, խուսափողական ռազմավարությունների որդեգրման, վարքագծի փոփոխման և առողջության վատթարացման։ Սեքսիզմը գենդերային անհավասարություն ծնող պատճառ է։ Այն անհամամասնորեն ավելի ծանր հետևանքներ ունի կանանց և աղջիկների համար:
Սեքսիզմ գոյություն ունի կյանքի բոլոր բնագավառներում, մասնավորապես.

Կին լրագրողների 63%-ն առերեսվել են խոսքային բռնության,

Կանայք տղամարդկանց համեմատ մոտ երկու անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում կենցաղային չվճարվող աշխատանքի վրա (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության պետություններ),

Կանանց 80%-ը նշել են, որ աշխատավայրում առերեսվել են այնպիսի երևույթների, ինչպիսիք են «մենսփլեյնինգը» (անգլ.՝ «mansplaining») և «մենթերափթինգը» (անգլ.՝ «manterrupting»),

Եվրոպայում լրատվության աղբյուրների և լրատվական ռեպորտաժներում լուսաբանվողների 75% -ըտղամարդիկ են,

Միացյալ Թագավորությունում հետազոտված 16-ից 18 տարեկան աղջիկների 66%-ը դպրոցում ականատես են եղել կամ անձամբ բախվել են սեքսիստական խոսելաձևի,

Ամստերդամում կանանց 59%-ն հայտնել են, որ փողոցում իրենց այս կամ այն կերպ հետապնդել կամ անհանգստացրել են, այսինքն՝ ենթարկել են «հարասմենթի»,

Ֆրանսիայում հարցված երիտասարդ կանանց 50%-ը վերջին շրջանում բախվել է անարդարության կամ նվաստացման՝ պայմանավորված իգական սեռի ներկայացուցիչ լինելու հանգամանքով,

Սերբիայում հետազոտությունները ցույց են տալիս, որ բիզնեսի շրջանակներում կանանց 76%-ին նույնչափ լուրջ չեն վերաբերվում, որչափ՝ տղամարդկանց։
Բռնությունը երբեմն սկիզբ
է առնում կատակից
Սեքսիզմի առանձին դրսևորումները
կարող են վտանգավոր չթվալ,
սակայն իրականում դրանք ստեղծում
են ահաբեկման, վախի և
անապահովության մթնոլորտ։
Դրա հետևանքով ընդունելի է
համարվում բռնությունը, հատկապես՝
երբ այն ուղղված է կանանց և աղջիկների դեմ։ ։

Ահա՜ թե ինչու է Եվրոպայի խորհուրդը որոշել միջոցներ ձեռնարկել՝ ընդունելով սեքսիզմի կանխարգելմանը և դրա դեմ պայքարին նվիրված երաշխավորություն (ռեկոմենդացիա)։

Սեքսիզմի հետևանքները կրողներն հիմնականում
կանայք են։ Այն կարող է նաև բացասաբար ազդել
այն տղամարդկանց և տղաների վրա, ովքեր չեն
համապատասխանում կարծրատիպերով
ամրապնդված գենդերային դերերին։
Սեքսիզմի բացասական ազդեցությունն ավելի ծանր կարող է լինել որոշ կանանց և տղամարդկանց համար՝ պայմանավորված վերջիններիս ազգությամբ, տարիքով, հաշմանդամությամբ, սոցիալական ծագմամբ, կրոնով, գենդերային ինքնությամբ, սեռական կողմնորոշմամբ կամ այլ գործոններով։

Սեքսիզմն ավելի շատ թիրախավորում է կանանց որոշ խմբերի, օրինակ՝ երիտասարդ
կանանց, քաղաքական գործիչների, լրագրողների կամ հասարակական գործիչների։
Խորհրդարաններում պատգամավոր ընտրված կանանց 58%-ը սոցիալական ցանցերում ենթարկվել են սեքսիստական հարձակումների։